18 10 2018

Ինչպե՞ս են անցնում մարտի 1-ի գործով հարցաքննությունները․ «Ժողովուրդ»

Ինչպե՞ս են անցնում մարտի 1-ի գործով հարցաքննությունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 2008 թվականի մարտի 1-ի գործով այս օրերին հատուկ քննչական ծառայություն հրավիրված Ներքին զորքերի ծառայողներին ՀՔԾ քննիչները հարցաքննելուց առաջ մեկ արտահայտություն են անում. «Իրավիճակ է փոխվել, և պետք է պատմեք ճշմարտությունը»: 

«Ժողովուրդ օրաթերթին հարցաքննված ներքին զորքերի սպաների ցուցմունք-մտահոգություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ՀՔԾ քննիչները, հարցաքննության հրավիրելով Ներքին զորքերի սպաներին, նրանց նախ հայտնում են, որ իրավիճակ է փոխվել, եւ հիմա պետք է պատմեն այն, ինչ իրականում եղել է: Սպաները իրենց ցուցմունքներում նշել են այն, ինչ դեռեւս տարիներ առաջ գրած իրենց ցուցմունքներում են գրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ներքին զորքերի սպաներից շատերը քննիչների հարցադրումներին չեն կարողացել պատասխանել` նշելով, որ 10 տարի է անցել, չեն հիշում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ