««Ժամանակ»-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:
Թե երբ հրաժարական կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս պահին հնարավոր չէ հստակ նշել, քանի որ ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Եթե ընդունելու լինենք, որ ընտրություններն անցկացվելու են ԱԺ արձակվելուց 45 օր հետո, ապա Փաշինյանը պետք է հրաժարական տա վաղը կամ մյուս օրը, որպեսզի ԱԺ-ն երկշաբաթյա ժամկետում չկարողանա վարչապետ ընտրել, խորհրդարանը օրենքի ուժով համարվի լուծարված, իսկ դրանից 45 օր հետո էլ նշանակվեն խորհրդարանական ընտրությունները:
Թեև չի բացառվում, որ ընտրությունները նշանակվեն ԱԺ-ն արձակելուց 30 օր հետո, և այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին տասնօրյակում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը