«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ խնդրին` տեղեկացնելով, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:
Ըստ այդմ, նախարարության գլխավոր մասնագետներն այլևս հանդես են գալիս որպես խորհրդատուներ: Թորոսյանը որոշել է կրճատել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը` 76-ից հասցնելով 45-ի:
Եվ ամենասարսափելին` առողջապահության նախարարը ցանկը կրճատել է, որտեղ տեղ չեն գտել կարևորագույն մասնագիտություններ` գենետիկան եւ ռեւմատոլոգիան:
Մեզ հետ զրույցում ՀՀ արդեն նախկին գլխավոր գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Ֆադեյի Սարգսյանն ասել է. «Ես շատ դեմ էի դրան, ոչ թե որ այլեւս գլխավոր մասնագետ չեմ, այլ ցանկից հանել են գենետիկան»:
Թ.Սարգսյանն ասել է, թե ինքն է ցանկացել առաջարկել, որ իր փոխարեն գլխավոր գենետիկի կոչում ստանա երիտասարդ մասնագետ: «Ես դա էի ուզում առաջարկեի նախարարությանը, բայց կատարվեց հակառակը»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը