«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի փաստ է, որ այսօր Երևանի գերխնդիրներից մեկն էլ տրանսպորտն է: Պարզվում է` մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի վերջին երեք ամիսների ընթացքում պարզապես փակվել են: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել է համար 11 և 62 երթուղայինների, նաեւ համար 5 ավտոբուսի երթուղին: Պատճառը վնասով աշխատելն է: «Հ 62 երթուղու աշխատանքը ստիպված էինք դադարեցնել, քանի որ տեխնիկապես անմխիթար վիճակում էր գտնվում պարկը: Ոչ ոք ներդրում չցանկացավ կատարել, որովհետեւ վնասով էին աշխատելու: Հրաժարվեցին, մենք էլ ստիպված փակեցինք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է տրանսպորտի ընդհանուր խնդրին, ապա Նավասարդյանի խոսքերով` այն գտնվում է ոչ լավ վիճակում: «Բնականաբար, մեքենաների տեխնիկական վիճակը գնալով վատանում է, երթուղիներ են փակվում: Բայց դեռ կարողանում ենք սպասարկել»,- ասաց նա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը