«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ ողջ հայ հանրությունը գիտի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի տեղը՝ գոնե թե որ պետության տարածքում է նա գտնվում, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը չգիտի։ Մենք մի քանի հարց էինք ուղղել դատախազությանը՝ պարզելու համար, թե ինչ են պատրաստվում անել մեղադրյալ Միքայել Հարությունյանին գտնելու եւ Հայաստան բերելու համար և ինչպես են վերաբերվում այն փաստին, որ նա ՌԴ քաղաքացի է, և Ռուսաստանը հրաժարվել է կատարել ՀՀ իրավապահների պահանջն ու արտահանձնել նրան։
Մենք հասկանում ենք, որ դատախազությունը հայտնվել է երկու քարի արանքում՝ քաղաքականության և իրավաբանության, բայց այդ փակուղին պատճառ չէ անհեթեթ պատասխաններ ուղարկելու համար։ Իսկ դատախազության պատասխանից հասկացանք, որ 2008թ. մարտի 1-2-ի գործով մեղադրյալ, հետախուզվող Միքայել Հարությունյանը «դեռևս չի հայտնաբերվել, վերջինիս վերաբերյալ հանձնման գործընթաց չի սկսվել, ինչպես նաև հիշյալ քրեական գործով չեն ստացվել փաստական տվյալներ Միքայել Հարությունյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ»:
Վարույթն իրականացնող մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը, պարզվում է, այդ ամենը պարզելու համար ձեռնարկել է «համապատասխան միջոցներ»: Հետաքրքրվել էինք նաև, թե ինչ իրավական լուծումներ կան Միքայել Հարությունյանին ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացնելու համար։ Այս հարցին էլ է դատախազությունը ցնցող պատասխան տվել․ «Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացնելու համար համապատասխան իրավական լուծումների մասին հարցին, ապա վերջինիս հանձնման գործընթացը, ՀՀ օրենսդրությանը և ՀՀ միջպետական պայմանագրերին համապատասխան, կնախաձեռնվի Միքայել Հարությունյանի հայտնաբերման դեպքում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը