«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ Երևանի ավագանու թեկնածուները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ավագանու ընտրություններից առաջ ուժային կառույցներն իրենց ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգ են իջեցրել, որ բոլոր այն անձինք, որոնք այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, վերադառնան աշխատանքի:
Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ ներքին հրահանգ է իջեցվել սեպտեմբերից սկսած այլևս որևէ մեկին թույլ չտալ արձակուրդ գնալ և արտակարգ ռեժիմով աշխատել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը