31 08 2018

ՀՀ իշխանությունների քաղաքական լուրջ վրիպումը․ «Հրապարակ»

ՀՀ իշխանությունների քաղաքական լուրջ վրիպումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին և աջակցություն ստանում նրանից:

ՄակՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան և Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ ՄակՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն արգելեց մասնակցել սգո արարողություններին, հրահանգել էր 2 օրով իջեցնել Սպիտակ տան դրոշը: Համայնքը ՀՀ իշխանությունների՝ ցավակցական հեռագիր չուղարկելը համարում է քաղաքական լուրջ վրիպում, ինչը կխանգարի համայնքի գործունեությանը հանրապետականների հետ աշխատանքում:

Ի դեպ, Ադրբեջանում ՄակՔեյնն ուներ խիստ հայամետ գործչի համբավ: Հիշեցնենք, որ Ջոն Մակքեյնը աջակցել էր 1989թ. «Արցախի խնդրի արդար և խաղաղ կարգավորման» և «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախաձեռնություններին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ