30 08 2018

«Իմ քայլը» դաշինքի յուրաքանչյուր թեկնածու 60 000 դրամի ներդրո՞ւմ պետք է անի․ «Հրապարակ»

«Իմ քայլը» դաշինքի յուրաքանչյուր թեկնածու 60 000 դրամի ներդրո՞ւմ պետք է անի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը մեզ հայտնեց, որ իրենց ասվել է, թե ավագանու յուրաքանչյուր թեկնածու պետք է 3-ական անձ ներկայացնի, որոնք ընտրարշավի համար 20-հազարական դրամ պետք է հատկացնեն, այսինքն՝ յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրում պետք է ապահովի, սակայն առաջարկը միանշանակ չի ընդունվել։

«ՔՊ» խոսնակ Վահան Կոստանյանը մեզ վստահեցրեց, որ առաջարկը պարտադրանք չէ, պարզապես տեղեկացվել է, որ եթե կա ցանկություն ընտրարշավի ծախսերը հոգալու հարցում, ապա առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ՝ շաբաթ կամ կիրակի, դաշինքը դրամահավաք-միջոցառում է կազմակերպելու, ցանկացողները կարող են մասնակցել և իրենց ֆինանսական օգնությունը ցուցաբերել։

Կոստանյանն ասաց, որ նվազագույն շեմ է սահմանվել 20 հազար դրամը, իսկ թեկնածուների կողմից 3-ական անձ ներկայացնելու տեղեկությունը հերքեց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ