29 08 2018

Ինչո՞ւ նախկինում բացահայտումներ չկային․ պարզաբանում է Աշոտ Հակոբյանը․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ նախկինում բացահայտումներ չկային․ պարզաբանում է Աշոտ Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո և՛ ԱԱԾ-ն, և՛ ոստիկանությունն աղմկահարույց բացահայտումներ արեցին, և հիմա Քննչական կոմիտեում ու Հատուկ քննչական ծառայությունում հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործեր են քննվում: Ու քանի որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում՝ ՀՔԾ-ում, ՔԿ-ում, «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այն ժամանակ նման բացահայտումներ չկային, այդ մասին չգիտեի՞ն, թե՞ գիտեին, բայց հրահանգ են ունեցել ընթացք չտալու:

«Որևէ հրահանգ չենք ունեցել, քննչական մարմինը ինքնանպատակ չի կարող ունենալ, արթնանալ ու ասել` այսօր ուզում եմ ես հյուսիս-հարավի կամ մեկ այլ կազմակերպության գործը քննել, քննչական մարմինը դրա համար պետք է ստանա նյութեր»,- ասել է Հակոբյանը:

Միաժամանակ նա պնդել է, որ իր ենթակայության տակ գտնվող վարչությունում կաշկանդվածություն և մտավախություններ չի ունեցել: «Ես իմ ենթակայության տակ եղած վարչության տերն եմ, հիմա կողքից ավել բաներ կան, քանի որ քննչական մարմիններ շատ կան, դատավորներ շատ կան, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել»,- ասել է նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ