18 08 2018

Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերը 100 տոկոսով թանկացել են․ «Հրապարակ»

Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերը 100 տոկոսով թանկացել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Լարսի տևական ծանրաբեռն­վածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաս­տանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: 

Հե­տևաբար, նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում, ստիպված նախընտրում են օդանավով մեկնել: Օգտվելով ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են: Եթե նախկինում, օրինակ, Երևան-Կրասնոդար ուղղությամբ տոմսն արժեր մոտ 100 դո­լար, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մոտ 300 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիից Կրասնոդար ավիատոմսը մոտ 120 տոկոսով էժան է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ