17 08 2018

Պաշտոնյաներին պատկանող անվտանգության ընկերություններն անգործ են մնացել․ «Հրապարակ»

Պաշտոնյաներին պատկանող անվտանգության ընկերություններն անգործ են մնացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական և մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» և այլն։ Սակայն իշխանափոխությունից հետո դրանց մի մասը հայտնվել է ծանր վիճակում՝ որոշ կազմակերպություններ հրաժարվել են նրանց ծառայություններից: «Երկրապահ սեքյուրիթին», որը ԵԿՄ-ին է պատկանում, արդեն կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը:

««Ալֆա-դելտան» Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանինն է, «Լեգիոնը» հանրությանը հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի տների պահպանությամբ և պատկանում է Ավանի թաղապետի մորաքրոջ որդուն: Առավել ճարպիկները, օգտվելով իշխանափոխության առիթից, փորձում են վերաձևել այս դաշտը՝ նախկին իշխանությունների հետ կապվող ընկերություններից խլելով պատվերները: Ի դեպ, օրեր առաջ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին պատկանող «Գրիֆ և Միհր» պահնորդական ընկերությունների համասեփականատեր Էդիկ Սիմոնյանը կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է մասնակցել՝ Հայաստանի գործատուների միության խորհրդի անդամների հետ միասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ