15 08 2018

Խոշոր կադրային փոփոխություններ՝ ՊԵԿ-ում․ «Հրապարակ»

Խոշոր կադրային փոփոխություններ՝ ՊԵԿ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Պետեկամուտների կոմիտեի մաքսային բլոկում խոշոր կադրային փոփոխություններ են եղել։ Իրար ետևից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք։ Ուշագրավ է, որ ազատվում են անգամ նրանք, ովքեր վերջին ամիսներին են նշանակվել՝ նոր իշխանությունների օրոք։

Մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնանկ են արվել օրեր առաջ նշանակված Գուգարքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Անտոնյանը և մաքսայինի ևս երկու աշխատակից՝ մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների պետերը։ Համակարգում լուրեր են շրջանառվում, որ նրանք հաշվի չեն առել կաշառք չվերցնելու մասին վարչապետի պահանջները»։

Նյութն ամողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ