«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում կներառվի Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նախագիծը կներկայացվի նախարարական կոմիտե և կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում:
Նկատենք, որ իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ արդեն սեպտեմբերի 29-ին, երբ նշվի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Երևանն ունենա քաղաքապետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ավագանու ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, որպեսզի դրանից տասն օր անց էլ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը