31 07 2018

Երևանի 4 վարչական շրջանների ղեկավարներ հրաժարական են տվել. «Ժողովուրդ»

Երևանի 4 վարչական շրջանների ղեկավարներ հրաժարական են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարակա­նից հետո քաղաքի վարչական որոշ շր­ջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում: Նրանց հետագա ղեկավարումը դեռևս շարու­նակում է օդում կախված մնալ: Նրան­ցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյունների՝ հրաժարականի դիմում ար­դեն գրել է Էրեբունի վարչական շրջա­նի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը: Տեղեկությունը ճշ­տելու նպատակով «Ժողովուրդ» օրա­թերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, որը նշեց. «Նման տե­ղեկություն չունեմ»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ