27 07 2018

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան «հակասահմանադրական» է. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան «հակասահմանադրական» է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցե­լու համար, կարելի է ասել՝ «հակասահմանադրական» է, որովհետև մեր Սահմանա­դրությամբ երկրի ղեկավարը վարչապետն է, և նա լիազորված է մասնակցելու միայն երկրների ղեկավարների նիստերին, այլապես ստացվում է, որ մի անգամ առաջին փոխվարչապետն է մասնակցում, մյուս անգամ՝ վարչապետը, այս­պես որ գնա, կարող է մասնակցել նաև, ասենք, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիս­տին, մեկ ուրիշ անգամ՝ ԱԳ նախարարների: Ընդ որում, չեմ կարծում, որ պատճառն իրա­վական է, պատճառը բացառապես քաղաքա­կան է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:

Իսկ ո՞րն էր պատճառը: «Ռուսաստանի հրավեր-հրահանգը, Ռուսաստանը ցանկանում է ընդգծել իր առա­վելությունը բոլոր հարցերում, հիշենք, որ ԵԱՏՄ վարչապետների խորհուրդը տեղեկացված էր, որ այդ նիստերին այլևս մասնակցելու է առա­ջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը Դուշանբեի հավաքի ժամանակ տեղեկացրել էր այդ մասին: Կազուս է ստացվում՝ վարչա­պետների նիստին մասնակցում է Փաշինյանը, նախագահների նիստին մասնակցում է Փա­շինյանը»: 

Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում էլ բավականին թուլացել են Հայաստանի և Յուրի Խաչատուրովի դիրքե­րը՝ հարցաքննության կանչված, կասկածյալի կարգավիճակին ձգող Խաչատուրովին այլևս չեն վստահում: Ղազախստանն ու Բելառուսը մտմտում են Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղա­րի պաշտոնից ժամանակից շուտ պաշտոնանկ անելու մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ