30 01 2025

Նախկին ՔՊ-ականների հիմնած կուսակցության համագումարը կլինի փետրվարի 8-ին․ «Հրապարակ»

Նախկին ՔՊ-ականների հիմնած կուսակցության համագումարը կլինի փետրվարի 8-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 8-ին։ Այս մասին մեր լրագրողին ասել է ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը։

Նա նաեւ նշել է, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։ Հիմնադիր համագումարին այլ քաղաքական ուժերի հրավերներ չեն ուղարկվել, կլինեն միայն նորահայտ ուժի 300 պատվիրակները։

Համագումարի համար պատգամավորները վարձակալել են «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկը, սակայն բավականին համեստ միջոցառում են նախատեսել՝ առանց հյուրասիրության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ