08 02 2025

Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված

Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված։ «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդմամբ, այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը փակ է 7-ի գիշերից բեռնատարների համար։

Ըստ վերջին տվյալների, անցակետը հատելու համար 1000 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 310-ը հայկական են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ