«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին հետախուզության ծառայությունը բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը, նույն օրը ԱԽՔ-ն մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ այն, որ Բաքուն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, ու հավանական է՝ ռազմական տեխնիկա է գնում։
Սյունիքից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը զորավարժություններն իրականացնում է իրենց փափագած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» հարակից սահմանային հատվածում, եւ արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով եւ զինուժի գործադրմամբ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը