26 12 2024

ՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա․ «Ժողովուրդ»

ՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է Սևանի սիգ ձկնատեսակի հետ հարաբերությունները պարզելու ժամանակը», այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի պարզվել: Ամեն ինչ առաջվանն է կրկին:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ ներսում քննադատված և մերժված Հակոբ Սիմիդյանի գլխավոած ՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա: Նախարարությունը, ըստ փաստաթղթերի, կատարել է գնումը, բայց ապրանքը չի ստացել, որից հետո պայմանագիրը լուծվել է, բայց էկոպարեկների համար անհրաժեշտ ձեռնաշղթաները դեռ չեն ստացվել:

Հարցը դիտարկելով երկու տեսանկյունից (գոյատևելու և բնության պահպանության) փաստենք, որ հայրենի իշխանությունները, տվյալ դեպքում ՇՄ նախարարությունը, դեռ բնությունը վնասելու սկզբունքով է գործում: Բացի անտառների ոչնչացումից շարունակվում է նաև Սևանի սիգի դեմ անարդյունավետ պայքարը, ջրային ռեսուրսների անխնա վատնումը, օդի անթույլատրելի աղտոտվածությունը և այլն և այլն:

Եվ ամփոփելով սկզբում հիշատակված ձկնորսների թեման պետք է ասել, թե վատ նորությունը ձկնորսների համար այն է, որ ձեռնաշղթաները
«ճանապարհին» են, իսկ լավը` որ հայտնի չէ, թե դրանք ե՞րբ տեղ կհասնեն:

Փաստ է, որ ձեռնաշղթաներն այս պահին չկան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ