17 12 2024

Արագածոտնի մարզպետն արդեն SMS հաղորդագրության է սպասում․ «Իրավունք»

Արագածոտնի մարզպետն արդեն SMS հաղորդագրության է սպասում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու կասկածանքով մեծ աղմուկով ձերբակալել են Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանին, որը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մտերիմ ընկերն է: Ասում են՝ այդ լուրը իմանալուց հետո մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տեղը չի գտնում: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջինս արդեն իսկ ճամպրուկային տրամադրությունների մեջ է։

Համենայնդեպս, մտերիմ շրջապատում նշել է, որ եթե ոչ այսօր, ապա վաղն իրեն պաշտոնանկ կանեն՝ այն կլինի sms հաղորդագրություն-«խնդրանքի» տեսքով, թե այլ կերպ, պարզ չէ:

Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքական կուլիսներում շշուկներ էին պտտվում, որ վերջինս թեպետ ջանք չէր խնայում՝ ցույց տալու Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունը, բայց նրա մոտ երբեք էլ իբրեւ հավատարիմ կադր՝ վստահություն չի ներշնչել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ