«Հրապարակ» թերթը գրում է. «Աշտարակի մշակույթի տունը, որի հաստիքացուցակն արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկվում է համացանցում, ղեկավարում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինը՝ Մարինա Մկրտչյանը: Մարզպետի կինը մշակույթի տան տնօրեն է նշանակվել անցած տարի: Մենք անդրադարձել էինք այդ նշանակմանը, գրել էինք, որ հատուկ մարզպետի կնոջ համար վերակազմակերպել են կառույցը, ավելի խոշորացրել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։
Նշենք, որ, ըստ հրապարակված հաստիքացուցակի, մշակույթի տունն ունի 19 հավաքարար, 5 պահակ, 10 հսկիչ, 20 դերասան, ընդհանուր թվով՝ 191 աշխատակից։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերգեյ Մովսիսյանից, սակայն նա չպատասխանեց զանգերին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը