24 10 2024

Կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիներին աջակցման ծրագիրը․ «Հրապարակ»

Կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիներին աջակցման ծրագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր չէ շարունակել ծրագիրը, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի, մասնավորապես՝ անչափահասների, կենսաթոշակառուների համար, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնելու արցախցիների շրջանում․ շատերրը հենց այդ աջակցության շնորհիվ էին բնակվարձերը հոգում։

Իշխանությունը կանխատեսում է, թե ծրագրի ավարտից հետո ինչ դժգոհության ալիք է բարձրանալու, ուստի, ըստ կառավարության մեր աղբյուրների, հրահանգել են մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով, ասենք` լոկալ աջակցություններ ցուցաբերել տեղերում։

ՔՊ-ական պաշտոնյաները, կարելի է ասել, որսի են դուրս եկել եւ ակտիվ ժողովներ, հավաքներ են իրականացնում, մարդկանց փորձում համոզել, որ շուտով իրենց խնդիրները լուծում կստանան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ