«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը:
Հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը, նախատեսված է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այս փաստաթղթի համաձայն՝ Երեւանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է, որ գործընթացը հնարավոր է հետագայում՝ «Խաղաղության համաձայնագրի» ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, այնտեղ հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձեւակերպումներ։
ԱԺ գլխադասային հանձնաժողովում հաստատվելուց հետո՝ կանոնակարգը պետք է մտնի նաեւ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ում առարկություններ չունեն եւ հաստատելու են կանոնակարգը։
«90%-ով հաստատելու ենք, եթե ՍԴ-ն էլ որոշում ունի, ինչո՞ւ չպետք է ընդունենք», – փոխանցեցին մեզ ՔՊ-ից:
Կարճ ասած՝ Իլհամ Ալիեւի հերթական պահանջն էլ է կատարվում, իսկ Ադրբեջանում այս փաստաթղթի ընդունման գործընթացն անգամ չի մեկնարկել. իսկ միայն ՀՀ վավերացմամբ տվյալ փաստաթուղթը ոչինչ չարժե: Այն կգործի երկու կողմերի վավերացումից հետո միայն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը