«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է ժամ առաջ վերջ դնել: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը: Իսկ այն դեպքերում, երբ, այնուամենայնիվ, բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, այն ոչ միայն իրենց չափով, այլեւ իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին եւ ընդհանրապես տրամաբանությանը»:
Սակայն իրականում սկսած 2020 թվականից, երբ երկրում սահմանվեց սահմանափակումներ՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ տուգանքներ սահմանեց քաղաքացիների նկատմամբ, այն շարունակվեց եւ ավելացվեց անգամ պատերազմի ժամանակ՝ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ տուգանքներով, որից հետո, արդեն բազմաթիվ նոր տուգանքներ ի հայտ եկան։ Ընդ որում, շեշտենք, որ տուգանքի յուրահատուկ ձեւ են նաեւ հարկերն ու տուրքերը, որոնք ավելացել են, նոր տեսակներ են ի հայտ եկել, որոնք չվճարելու դեպքում դարձյալ տուգանքներ են սահմանված։ Բերենք մի քանի օրինակ․
Նշվում է թե խնդիրը կենտրոնում մեքենաների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելն է եղել, սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է մյուս վարչական շրջաններում նույնպես վճար մտցվում։
Նշենք, որ պետական բյուջեում նախատեսված՝ իրավախախտումների համար պատժամիջոցներից 2023 թվականի մուտքերը կառավարությունը գերակատարել է դեռ օգոստոս ամսին։
Այս ամենին հավելենք 2022 թվականի նոյեմբերի 6-ի միջադեպը, երբ Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատների մոտ, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին ինքնահրկիզվել էր։ Շրջակայքը հսկող ոստիկանները մարել էին կրակը, նրան հոսպիտալացրել։ Վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Կառավարական առանձնատների մոտ ինքնահրկիզում կատարած քաղաքացին 47-ամյա Ազիզ Ուսոյանն էր, որի եղբայրը հայտնել էր ինքնահրկիզման պատճառը․ նրա եկամտի աղբյուրը երկաթյա եւ պլաստմասե իրերի հավաքում-հանձնումն էր։ ԴԱՀԿ-ն, սակայն, 10 հազար դրամի տուգանքի պատճառով մեքենան խլել էր տղամարդուց:
Հուսահատ տղամարդը դիմել էր այդ քայլին՝ ինքնահրկիզումից առաջ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին։»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը