«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ:
Պարզվում է՝ այս տարի ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավար, ռեկտորի վարորդը եւ այլն: Իհարկե, գովելի է, որ նրանք որոշել են իրենց կրթական մակարդակը բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ միայն ուսման ծարավը չի ստիպել:
Մի կողմից, բուհի համար այնքան անհրաժեշտ ընդունելություն են ապահովում, մյուս կողմից՝ իրենց աշխատավարձին մի փոքր հավելում ապահովում։ Բնականաբար, բուհի աշխատակիցները գերազանց առաջադիմություն կցուցաբերեն եւ կարդարացնեն իրենց՝ ուսանողի բարձր կոչումը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը