11 07 2024

Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել․ «Հրապարակ»

Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մեծ շքախմբով՝ տեղակալների եւ այլ բարձրաստիճանների ուղեկցությամբ, այսօր կայցելի Կապան։ «Կապանում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Չնայած համակարգից վստահեցնում են, թե քաղաքացիների հետ մարզային հանդիպումները նոր չեն, եւ ոստիկանության ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է ունենում, սակայն բաց աղբյուրներում չգտանք, որ Վահե Ղազարյանը երբեւէ նման հանդիպում է ունեցել։

Իշխանափոխությունից հետո Վալերի Օսպիյանն էր քաղաքացիների հետ շփումների սիրահարը, ամեն հանդիպումից հետո հաղորդագրություններում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, թե քաղաքացիներին հուզող հարցերը «հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների եւ ոստիկանության ծառայողների գործողությունների հետ»:

Մարզի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է Փարսյանի եւ մյուս համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել, որ վհուկների որս սկսեն` անունը դնելով քաղաքացիների բողոքներ։

Հիշեցնենք․ գրել էինք, որ Բագրատ սրբազանին Կապանում լավ ընդունելության արժանացնելու պատճառով Փարսյանը հայտնվել է իշխանության թիրախում, եւ ՆԳ նախարարն ամեն ինչ անելու է, որ «գործ տվողների» հետ հանդիպի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ