19 04 2024

Փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել, որ Փաշինյանը հետ է կանգնել միակողմանի զիջումների մտքից․ «Հրապարակ»

Փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել, որ Փաշինյանը հետ է կանգնել միակողմանի զիջումների մտքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին, որ Փաշինյանը հետ է կանգնել միակողմանի զիջումների մտքից եւ ասել, որ տեղի է ունենալու տարածքների փոխանակում՝ Բերքաբերից Բաղանիս հատվածի հեկտարները փոխանակելու են Ներքին Ոսկեպարի տարածքներով։ Բանն այն է, որ Տավուշի 4 տարածքների հանձնման թեմայով ՔՊ-ում շաբաթներ առաջ բուռն քննարկում էր եղել, փակ նիստում Փաշինյանը հայտնել էր, որ ձեւ չունեն չտալու` Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Ոմանք հակադրվել են, թե ինչ-որ կետում պե՞տք է Ադրբեջանին «չէ» ասենք, Տավուշն ամենաճիշտ տեղն է, որովհետեւ փախստականների վերադարձին ընդվզելը կնշանակի ընդդիմանալ միջազգային պայմանագրերին, իսկ սա միջազգային հանրության համար կլինի ընդունելի՝ կենսական նշանակության տարածքները չենք կարող զիջել, ողջ մարզը կդնենք ադրբեջանական վերահսկողության տակ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել՝ ասելով, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ