«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու հարցը, փաստորեն, իշխանությունների համար կյանքի ու մահու հարց է դարձել, որ պատրաստ են նույնիսկ 90-ականների ոճով «լցոնումներ» անել։ Բանն այն է, որ այդ նախագիծը, որով պետք է «Հայոց պատմությունը» դառնա «Հայաստանի պատմություն», իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրված է հանրային քննարկման։ Նախագիծն այնքան վիճահարուց է, որ առաջին օրերին քվեարկածների 90 տոկոսը դեմ է եղել այդ նախագծին, սակայն մի քանի օրից` ինչ-որ հրաշքով կողմ եւ դեմ ձայները գրեթե հավասարվել են։
Երեկվա դրությամբ նախագծին կողմ էր քվեարկել 1464 մարդ, իսկ դեմ՝ 1641։ Նախագծի վերաբերյալ մեկնաբանություն է թողել 25 հոգի, որոնցից որեւէ մեկը դրական չի արտահայտվել այդ նախագծի մասին: Հանրային տարածքում էլ չկան դրական արտահայտվողներ, ակնհայտ է, որ «ընտրակեղծարարություն» անողները մոռացել են նաեւ մեկնաբանությունների բաժնում կեղծ գրառումներ անել, որ կեղծիքն այդքան ակնհայտ չլինի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը