20 12 2023

Քննչականում որոշել են «թեթեւ սուրճի սեղան դնել»՝ հիմնական շեշտը դնելով խմիչքների վրա․ «Հրապարակ»

Քննչականում որոշել են «թեթեւ սուրճի սեղան դնել»՝ հիմնական շեշտը դնելով խմիչքների վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեում եւս պատրաստվում են Ամանորին, ինչի առիթով քննչականը գնումներ է կատարել։ Մասնավորապես գնվել է 0.5 լ «Նաիրի» կոնյակ, 16 շիշ, ընդհանուր՝ 560 հազար դրամի, 0.5 լ կոնյակ «Ախթամար», 46 հատ, ընդհանուր՝ 644 հազար դրամի, նույն կոնյակից 0.7 լ տարողությամբ, 10 շիշ, 190 հազար, կոնյակների հավաքածու «Ախթամար», 0.7 լ, 8 հատ, 176 հազար դրամ, շոկոլադի հավաքածու «Գրանդ Քենդի», 43 հատ, 111 հազար 800, 1 մեծ տուփ բնական չրերի հավաքածու, 23 հազար դրամ, նույն հավաքածուից փոքր տուփերով, 2 հատ՝ 16 հազար, 10 տուփ փարիզյան սուրճ՝ 22 հազար դրամ, 5 տուփ թեյ՝ 4 հազար 250 դրամ, 1 կգ գետնանուշ՝ 5 հազար 500, 1 կգ ընկույզ՝ 5 հազար 600, 1 կգ պնդուկ՝ 5 հազար դրամ, 2 կգ խնձոր՝ 4 հազար դրամ, 2 կգ տանձ՝ 4 հազար 400, 1 կգ խաղող՝ 800 դրամ, նարինջ՝ 1 կգ, 1400 դրամ։

Այլ կերպ ասած՝ քննչականում որոշել են «թեթեւ սուրճի սեղան դնել»՝ հիմնական շեշտը դնելով խմիչքների վրա, մինչդեռ Երեւանի վարչական շրջաններում ամանորյա ճոխ սեղաններ են դրվելու՝ «քռչիկ-տժվժիկ-ավելուկի գնդիկներով»։ Ընդհանուր քննչականի ամանորյա սեղանի համար ծախսվել է 1 մլն 796 հազար դրամ։ ՔԿ-ից փորձեցինք պարզել, թե ինչ նպատակի համար են արվել այս գնումները, մեզ պատասխանեցին, որ Ամանորով պայմանավորված՝ արարողակարգային եւ ներկայացուցչական նպատակներով կատարվող գնում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ