15 12 2023

Փաշինյանը հնարավորինս նեղ կազմ է նախընտրում, որ ինֆորմացիոն արտահոսքերը բացառվեն. «Հրապարակ»

Փաշինյանը հնարավորինս նեղ կազմ է նախընտրում, որ ինֆորմացիոն արտահոսքերը բացառվեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից «դեսանտ» են իջեցվել Գյումրի քաղաքում, որտեղ այսօր կկայանա իշխող ուժի քաղաքական ժողովը, որին ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի այցից առաջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում։ Ժողովը կկայանա հայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում՝ Grand hotel Gyumri by apricot-ում, որը երկու օրով ՔՊ-ականները բրոնյա են արել։

Արդեն տեղեկություններ կան, որ, Փաշինյանի որոշմամբ, ժողովը բավականին նեղ կազմով է լինելու` մասնակցելու են վարչության, կառավարության անդամները, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների եւ համայնքների ղեկավարներ: Այսինքն՝ հրավիրյալներ չկան, ինչպես նախորդ դեպքերում։ Թե ինչու` կուսակցության աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հնարավորինս նեղ կազմ է նախընտրում, որ ինֆորմացիոն արտահոսքերը բացառվեն»: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ