21 11 2023

Ինչո՞ւ է կառավարությունը դեմ «Հայաքվեի»՝ Արցախի հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը․ «Փաստ»

Ինչո՞ւ է կառավարությունը դեմ «Հայաքվեի»՝ Արցախի հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրենսդրության համաձայն, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը այս ամսվա վերջին պետք է քննարկվի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում, որից հետո, անկախ նրանից, գլխադասային հանձնաժողովն ինչ եզրակացություն կտա, այն ընդգրկվելու է խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սպասվում է բավական ներկայացուցչական մասնակցություն և քննարկում: Ի դեպ, նշենք, որ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ