31 10 2023

Ինչո՞ւ է այսպես վարվում հայկական այս ընկերությունն իր սպառողի հետ․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է այսպես վարվում հայկական այս ընկերությունն իր սպառողի հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս պատերազմի շրջանում օնլայն խանութների շարքում հայտնվեց «Վայլդբերրիզ» հարթակը, որը ավելի ուշ հասավ Հայաստան եւ գրավեց մի շարք տնտեսվարողների եւ գնորդների սրտերը: Մի կողմից՝ տնտեսվարողներն էին կարողանում իրենց ապրանքը դուրս բերել միջազգային շուկա՝ ընդլայնելով տարածվածությունը, մյուս կողմից՝ գնորդները կարողանում էին ձեռք բերել ապրանքներ ավելի մատչելի տարբերակով:

Հայաստանյան մի շարք ընկերություններ եւս մուտք գործեցին օնլայն այս հարթակ՝ ներկայացնելով իրենց ապրանքները: Մուտք գործողներից մեկը հայկական արտադրության Sali բրենդն էր:

Բրենդի՝ «Վայլբերրիզ» մուտք գործելուց հետո բավականին տհաճ բան ստացվեց: Մի շարք ապրանքներ, փաստորեն, Հայաստանի Sali խանութի մասնաճյուղերում անասելի թանկ են, իսկ «Վայլբերրիզ» հարթակում գրեթե կես գին կամ, լավագույն դեպքում, մոտ տասը հազար դրամի տարբերությամբ: Ստացվում է՝ հայաստանյան գնորդի համար ճոխություն համարվող կոշիկները օտարերկրացի գնորդների համար էժան են:

Այսինքն՝ հայաստանցի գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է ձեռք բերել, քան հենց Sali խանութների ցանցից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այսպես վարվում հայկական այս ընկերությունն իր սպառողի հետ: Գուցե, ինչպես հայկական ասացվածքն է ասում, հեռու տեղի ձայնը քաղցր է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Sali ընկերության հետ, սակայն նրանց կայքում եղած որեւէ հեռախոսահամարից արձագանք չեղավ, բնականաբար, հարցերն էլ մնացին առանց մեկնաբանության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ