«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որի օրակարգում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մասնակցել են պետնախարար, նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, ուժային կառույցների, ինչպես նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները:
Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը 1 տող է սահմանային իրավիճակի մասին. «Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի եւ Արցախի անվտանգության եւ պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը», սակայն սա եղել է քննարկման գլխավոր թեման։ Մեզ ասացին` արձանագրել են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել Արցախի սահմաններին։ Վերջին օրերին ադրբեջանական մեդիատիրույթը ողողված է զորքի տեղաշարժի, զինտեխնիկա կուտակելու մասին լուրերով եւ տեսանյութերով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը