06 09 2023

2 տարվա քաշքշուկից հետո վերացել է Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը․ «Հրապարակ»

2 տարվա քաշքշուկից հետո վերացել է Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված: Եվ 2 տարվա քաշքշուկից հետո վերացել է Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։

Թվում է, թե վանաձորյան թնջուկը կլուծվի, սակայն, ինչպես ասում են, գնացքը գնացել է, եւ դժվար թե հիմա Վանաձորում կարողանան քաղաքապետ ընտրել։ Վճիռը կայացվել է սեպտեմբերի 1-ին, ավագանին, ըստ գործող օրենքի, երկշաբաթյա ժամկետում պետք է նիստ անի եւ համայնքի ղեկավար ընտրի: Ըստ ընթացակարգի՝ եթե առաջին եւ երկրորդ փուլերում չհաջողվի ընտրել, վերջում համայնքի ղեկավար է նշանակվում առաջադրվածներից ամենատարեցը։ Սակայն խնդիրն այն է, որ Վանաձորի ավագանու նիստերի քվորումի հարցը լրջագույն խնդիր է դարձել: Չնայած Մամիկոն Ասլանյան դաշինքի եւ մյուս ընդդիմադիր ավագանիները 17-ն են (33 հոգուց է բաղկացած), սակայն ամիսներ առաջ «Ասլանյան դաշինքից» 2 դասալքության դեպք արձանագրվեց, եւ հիմա նրանք ամեն ինչ կանեն, որ նիստ չհրավիրվի։

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերյան ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանի թիմակիցները վարչական դատարան ներկայացրած հայցով հասան նրան, որ Վանաձորի քաղաքապետ չընտրվի, եւ իշխանությունը` օրենքի փոփոխությամբ, հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին, քաղաքապետ նշանակեց, իսկ դատական ատյաններն ուղղակի այնքան ձգեցին հայցի քննությունը, որ ՔՊ-ի ծրագիրն իրականություն դառնա:

ՔՊ-ն սրանով չբավարարվեց` հորինված մեղադրանքով շուրջ 2 տարի բանտում է պահում ընտրված քաղաքապետին` Մամիկոն Ասլանյանին: Հիմա Վանաձորը ղեկավարում են վանաձորցիների կողմից չընտրված մարդիկ, իսկ իշխանությունը ցուցադրեց, թե ինչպես է հնարավոր, ոտնահարելով մարդկանց ընտրական իրավունքը, իշխանություն զավթել ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ