31 08 2023

Իշխանությունն ամբողջ թիմով լծված է քարոզարշավին․ «Ժողովուրդ»

Իշխանությունն ամբողջ թիմով լծված է քարոզարշավին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կուսակցական կյանքը կանգ է առել: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ վարչության նիստեր կամ ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպումներ չեն լինում: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական վարչության անդամներից տեղեկացավ, որ պատճառը քարոզարշավն է: Այս օրերին իշխանությունն ամբողջ թիմով լծված է քարոզարշավին, իսկ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով է զբաղված. նախ՝ Սյունիք էր մեծ շքախմբով այցելել, հետո՝ Լոռի, դրա համար էլ վարչության նիստերի ու կուսակցական հանդիպումների ժամանակ չունեն:

Կուսակցության վարչության բոլոր 15 անդամները քարոզարշավով են զբաղված այս օրերին. Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Գնել Սանոսյանը, Վաղարշակ Հակոբյանը non-stop ռեժիմով քարոզարշավին են մասնակցում ու Տիգրան Ավինյանի հետ վարչական տարբեր շրջաններ են գնում։ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը, առհասարակ, ո՛չ ՔՊ վարչության նիստերին է մասնակցում, ո՛չ էլ գործադիրում է ակտիվ. անհասկանալի է՝ ի վերջո որոնք են նրա գործառույթները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի, նոր է վիրահատվել, իսկ Արփի Դավոյանն էլ, ինչպես միշտ, որպես Փաշինյանի «թիկնապահ» ամենուր ուղեկցում է նրան, հիմա էլ հաճախ նրան մարզային այցելությունների ժամանակ տեսնում ենք Փաշինյանի կողքին:

ՔՊ-ականների ահա այսչափ զբաղվածությունն ու խիտ գրաֆիկն է պատճառը, որ վարչության նիստեր չեն լինում. վերջին նիստը եղել է օգոստոսի 3-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ