«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից, ինչն արտացոլվում է էապես բարձր հավելուրդների գրանցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:
Նկատենք, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ավելի քիչ են եղել, քան եկամուտները, ինչի արդյունքում ձեւավորվել է բյուջեի հավելուրդ` շուրջ 100.7 մլրդ դրամի չափով՝ նախորդ տարվա 46.3 մլրդ դրամ հավելուրդի եւ այս տարվա առաջին կիսամյակում ճշտված պլանով նախատեսված 119.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
Ընդ որում՝ ծախսերի քիչ լինելը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի նվազմամբ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը