15 07 2023

Փորձ է արվում հարցը տեղափոխել ներքին գզվռտոցների դաշտ. «Ժողովուրդ»

Փորձ է արվում հարցը տեղափոխել ներքին գզվռտոցների դաշտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Արցախում կազմակերպված համաժողովրդական ակցիան լուրջ դժգոհություն է առաջացրել իշխող ուժի մոտ: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են, որ Արցախից սկսել են քննադատել ու պահանջատիրություն ներկայացնել Հայաստանի իշխանության նկատմամբ: 

Առաջին անգամ հնչել է ոչ այնքան հասցեական, սակայն, այնուամենայնիվ, քննադատություն Արցախից Հայաստանի իշխանությունների հասցեին: Ընդդիմադիր ներկայացուցիչներն, իհարկե, դժգոհ են, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին Արայիկ Հարությունյանը չի քննադատում Արցախի այսօրվա վիճակի համար, բայց, մյուս կողմից, իշխանությունն է նեղսրտած, որ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետության  վարչապետը  քննադատում է իրենց՝ ուղիղ ասելով, որ Արցախը մնացել է միայնակ, թողել են Ադրբեջանի կազմում եւ այլն: 

Մի խոսքով, այս փուլում, երբ Արցախը շնչահեղձ է լինում, փոխանակ ջանքեր գործադրվեն այս վիճակից դուրս գալու համար, դեռեւս փորձ է արվում հարցը տեղափոխել ներքին գզվռտոցների դաշտ, մինչդեռ թշնամին միասնական ճակատով կռվում է հայկական երկու պետությունների դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ