05 07 2023

Ֆիզկուլտ ինստիտուտի նախկին ռեկտորի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է․ «Ժողովուրդ»

Ֆիզկուլտ ինստիտուտի նախկին ռեկտորի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի պաշտոնը վերականգնվել է: Մեր աղբյուրները նշում են, թե այն քրեական վարույթը, որը նախաձեռնվել էր նրա նկատմամբ, կարճվել է:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կապ է հաստատել ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանի հետ, որը մեզ հայտնեց, որ Դավիթ Խիթարյանի հետ կապված պաշտոնական որեւէ տեղեկություն չի ստացել, այդ հարցի հետ կապված որեւէ տեղեկություն չունի: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ։ Առաջին մեղադրյալը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորն է:

Գլխավոր դատախազությունը, հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում էր կայացրել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Փորձեցինք նաեւ Խիթարյանից պարզել տեղեկությունները, որը հայտարարեց. «Ես նման տեղեկություն չունեմ, ինձ փաստաբանս նման բան չի ասել»:

«Ժողովուրդ» օրաթերթը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ դատախազությունը պարտվել է ռեկտորի գործով, եւ ռեկտորի լիազորությունների դադարեցումը ապօրինի է համարել: Ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ այդ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ