05 07 2023

Մինչդեռ 2017 թվականին երգում էր «Մասիս հոր» մասին, «Արաքս մոր» մասին․ «ժողովուրդ»

Մինչդեռ 2017 թվականին երգում էր «Մասիս հոր» մասին, «Արաքս մոր» մասին․ «ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւան դարձած, ի՛մ Էրեբունի,

Դարեր ես անցել,

Բայց մնացել ես պատանի:

Քո Մասիս հորով,

Քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևա՜ն».

այս տողերը 2017 թվականին երգում էր Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ կարեւոր իրադարձությամբ չնշանավորվող «Ելք» դաշինքի ավագանու ընտրություններին ընդառաջ:

Հիշեցնենք, որ դաշինքի անդամ մի շարք թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի հետ թողարկեցին երգ՝ հայրենիքին, մայրաքաղաքին ու նրա պետական խորհրդանիշներին գովաբանող տեքստով: Ու թերեւս ամեն ինչ կշարունակեր մնալ այսքան վառ ու գունավոր, քանի դեռ մայր Հայաստանի խորհրդանիշները գովերգող այսօրվա վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չմոռանար պատառիկներն իր անցյալից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրեց հերթական վիճահարույց հայտարարությունը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի այն խոսքին, որ եթե հայրենի իշխանությունները «կադաստրի թուղթ» են ման գալիս, ապա այդ թուղթը մեր զինանշանն է:

ՀՀ վարչապետը հայտարարեց, թե մեր զինանշանը ինքը համարում է 1991 թվականին ձեւավորված պետության հետ կապ չունեցող մի պատկեր ընդամենը, մինչդեռ 2017 թվականին երգում էր «Մասիս հոր» մասին, «Արաքս մոր» մասին եւ ունեցած դարավոր պատմության մասին:

Եւ ստացվում է, որ, անցնող տարիների ընթացքում ավելացած հոգսերի, փոփոխված պաշտոնների ու պաշտոնյաների ֆոնին, փոխվել է նաեւ հարգանքն ու ընկալումը սեփական պետության խորհրդանիշների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ