29 06 2023

Իշխանությունը փորձում է Կարեն Անդրեասյանին ավելի հնազանդեցնել. «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է Կարեն Անդրեասյանին ավելի հնազանդեցնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն նախօրեին հաստատեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ եղած հրապարակումներում առկա տեղեկություններն ուսումնասիրվում են գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա: Մինչ այդ, մի քանի օր կայքերը գրում էին, որ ԱԱԾ-ում Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ կա՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքով։

Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԱԾ-ից Կարեն Անդրեասյանի դեմ գործողությունները կառավարում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ով մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր եւ ստանձնել է դատական իշխանության կուրատորի դերը, բնականաբար, Փաշինյանի «դաբրոյով»։ Նա վարչապետի սիրելիներից է` ժամանակին ցուցմունք տվեց Ռուբեն Վարդազարյանի դեմ եւ արագ թռիչքով հասավ ԱԱԾ։

Ըստ լուրերի՝ Սիմոնյանը նաեւ անձնական խնդիր ունի` ինչ-որ հարցով դիմել է Անդրեասյանին, մերժվել եւ հայտարարել, որ նա արժանանալու է Ջհանգիրյանի ճակատագրին։ Համակարգի մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ իշխանությունը փորձում է Կարեն Անդրեասյանին ավելի հնազանդեցնել, թեեւ սրանից ավելին երեւի չի լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ