17 05 2023

Թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները․ Գևորգ Դանիելյան

Թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իտալիայի մաքսավորների կողմից բացահայտված Հայաստան առաքվող 2,7 տոննա կոկային, շուրջ 900 մլն դոլար արժեքով։

Մի կողմ թողնենք, որ այսպիսի գումարներ տնօրինում են եզակի սուբյեկտներ, որ այսպիսի մեծ շրջանառությունը ենթադրում է խիստ կազմակերպված և կայուն գործող մեծաքանակ հանցավոր խմբավորման գոյության մասին և այլն։ Մեղմ ասած՝ մտահոգողը այս ամենի անխուսափելի, անդառնալի հետևանքն է, թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները։ Դուք կարող եք մոլորված, մակերեսային մտածող, ազգային արժեհամակարգ չունեցող, Մեծն Կոմիտասի մասին «խորիմաստ» մտքեր արտաբերած ցանկացածին  դարձի բերել, բայց թմրամոլության զոհերի ահռելի բանակին՝ դժվար թե։

Գուցե դեռ ո՞ւշ չէ կանխել այս չարիքը, բոլոր դեպքերում չափազանց զգույշ եղեք, այս աղետը մտել է անգամ բազմիցս թմրամոլներ հայտնաբերած, իրենց անխոցելի պատկերացնող  իրավապահ համակարգի փորձառու աշխատակիցների տները և կործանել հենց նրանց զավակներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ