27 04 2023

Փաշինյանի ուղղորդմամբ և համակարգմամբ, Արցախում քաղաքական նոր խմբավորումներ են ձևավորվում․ «Փաստ»

Փաշինյանի ուղղորդմամբ և համակարգմամբ, Արցախում քաղաքական նոր խմբավորումներ են ձևավորվում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի բացահայտ ուղղորդմամբ և համակարգմամբ, Արցախում քաղաքական նոր խմբավորումներ են ձևավորվում։ Մի խումբն, ի դեմս Սամվել Բաբայանի, փորձում է փողոցը վերցնել, բայց, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, իր վերջին հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ դա անհաղթահարելի «ծանրաձող» է նրա համար:

Չնայած դրան, Արցախում խոսում են, որ, այդուամենայնիվ, վերջինս համառորեն մտադրություն ունի փողոցի միջոցով, հանրային ճնշման տակ Արայիկ Հարությունյանին պարտադրել՝ իրեն պետնախարարի պաշտոնում նշանակել։ Սակայն, թերթի տեղեկություններով, իրականում այստեղ պարտադրանքի թեմա չկա, և խոսքը նախապես պլանավորած սցենարի մասին է, որը մշակել է Բաբայանը։ Մյուս թևը գլխավորում են Արցախի նախագահին կից հակաճգնաժամային շտաբում հայտնված «սորոսական» ակտիվիստ, Փաշինյանի «կոնտրոլ ի» տակ գտնվող Տիգրան Պետրոսյանն ու Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։

Թերթի տեղեկություններով, Պետրոսյանը և Սավադյանը թիմային առումով, ոչ պաշտոնապես, փաստացի աշխատում են գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի և այս պահին դեռևս ստվերում գտնվող, բայց քաղաքական կուլիսներում շատ ակտիվ գործող Մասիս Մայիլ յանի հետ նույն «դաշտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ