15 04 2023

Եվս 210 մլն դրամ՝ Աջափնյակի մետրոյի վերաբերյալ խորհրդատվության համար․ «Հրապարակ»

Եվս 210 մլն դրամ՝ Աջափնյակի մետրոյի վերաբերյալ խորհրդատվության համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը ռուսական «Մետրոգիպոտրանս» ընկերությանը փոխանցել է 210 մլն դրամ՝ Երեւանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների համար։ Պայմանագիրը կողմերի միջեւ կնքվել է դեռեւս 2021-ին՝ Հայկ Մարությանի օրոք։

Ծառայության գին է սահմանվել 1 միլիարդ 848 մլն դրամը, որից փոխանցված 210 մլն դրամը պայմանագրի 2-րդ՝ «նախնական նախագծի» փուլին է վերաբերում։ Դատելով վճարման ժամանակացույցից՝ քաղաքապետարանն ընկերությանը 1-ին փուլում արդեն վճարել է 545 մլն դրամ, իսկ 3-րդ փուլում պիտի վճարի 1 միլիարդ 93 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ