24 02 2023

Հետընթաց քայլ դատաիրավական ոլորտում․ «Ժողովուրդ»

Հետընթաց քայլ դատաիրավական ոլորտում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023 թվականի հունվարի 17-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում էին մի քանի հոդվածների, որոնց վերաբերյալ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները եզրակացություն են տվել եւ նաեւ էական խնդիրներ հայտնաբերել:

Մասնավորապես՝ նրանց եզրակացության մեջ նշվում է, թե ներկայացվող փոփոխությունների մեջ առկա են մի շարք խնդրահարույց եւ մտահոգիչ կարգավորումներ: Առաջարկվող նախագծով ներկայացված են փոփոխություններ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված՝ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման կարգավորումներում. առաջարկվում է վերանայել արտահերթ կարգով համալրվող ծառայողական ցուցակները եւ վերացնել բարեվարքության ստուգման պահանջը։ Ստացվում է՝ արտահերթ համալրման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգումն այլեւս չի պահանջվի: Նման փոփոխությունը նախագծով որեւէ հիմնավորում չի ստացել։ 

Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ բարեվարքության ստուգման բացակայությամբ դատախազների առաջխաղացումը հետընթաց քայլ է ընթացիկ դատաիրավական բարեփոխումների համատեքստում։ Իհարկե, այստեղ կարող է արդեն լինել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի իրագործումը: Միեւնույն ժամանակ, նրանք առաջարկում են դատախազական համակարգում համակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչից հետո միայն ընթացք տալ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ