22 02 2023

Իշխանությունների հետ աշխատել ցանկացողներ չկան․ «Ժողովուրդ»

Իշխանությունների հետ աշխատել ցանկացողներ չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում թափուր աշխատատեղեր կան, եւ ինչպես երեւում է, դրանք զբաղեցնել չի հաջողվում: Բանն այն է, որ Արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ թաքուր տեղերի համալրման նատակով, եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները երկարացվել են, որպեսզի մարդիկ կարողանան դիմել, եւ հնարավոր լինի լրացնել թափուր հաստիքները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը թվով 16 հաստիքների մասին է, դրանց թվում կան 2-րդ քարտուղարի, կցորդների, 3-րդ քարտուղարի հաստիքներ: Հայտարարության մեջ նշված են նաեւ պաշտոնային դրույքաչափերը: 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, առնված երկու օտար լեզվի գերազանց իմացությամբ 2-րդ կցորդի պաշտոնային դրույքաչափը կազմելու է 221 հազար դրամ, 3-րդ քարտուղարինը՝ 189 հազար դրամ, կցորդինն էլ՝ 163 հազար դրամ: Հասանելի է նաեւ հարցաշարը. բացի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերից, պետք է իմանալ, օրինակ, թե ում է Հայաստանում պատկանում իշխանությունը, ինչպես է այն իրականացվում, ով է իրականացնում նախարարության կառավարումը եւ այլն:

Արտաքին գործերի նախարարությունը մեկն է այն գերատեսչություններից, որտեղ թափուր հաստիքները շատ են, եւ ցանկացողներ չկան՝ պետական համակարգում եւ այս իշխանությունների հետ աշխատելու: Դա էլ հանգեցնում է մի իրավիճակի, երբ նախկին պաշտոնյաները նշանակվում են օգնականներ ու խորհրդականներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ