17 12 2022

Նորից ռենտգեն-սկաների պահանջ․ «Հրապարակ»

Նորից ռենտգեն-սկաների պահանջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական շրջանակներում անհանգստություններ ունեն, որ թեպետ դիմադրում են եւ պատրաստ են օրեր շարունակ զրկանքների դիմանալ, սակայն ոչ մի սանտիմետր զիջումների չգնալ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենց թիկունքում՝ ՀՀ իշխանությունները նույնը կանեն։

Երեկվանից Արցախում խոսակցություններ են ծավալվում, որ հնարավոր է ճանապարհը բացվի, եւ երբ աղմուկը դադարի, Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմն իրականացնի իր պահանջը՝ ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրելու վերաբերյալ։ 

Եվ որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է դա ներկայացնի որպես լավագույն լուծում՝ ասելով, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհին եւս նման ռեժիմ կգործի, կարեւորը՝ դա չի լինի միջանցքային տրամաբանությամբ, մինչդեռ նորմալ մարդիկ հասկանում են, որ իրավիճակները բոլորովին տարբեր են։

Հիշեցնենք, որ Ալիեւը քանիցս հայտարարել է, որ Սյունիքում իրենք եւս պիտի ստանան այնպիսի ճանապարհ, ինչպիսին գործում է Լաչինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ