«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռ ամիսներ առաջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը ստորագրահավաք է նախաձեռնած եղել: Նպատակը նախկին նախարար Վահրամ Դումանյանին պաշտոնանկ անելն ու Անդրեասյանով փոխարինելն է եղել: «ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի, Արսեն Թորոսյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Մարիա Կարապետյանի ու ՔՊ-ի՝ քաղհասարակության հատվածը ներկայացնող այլ պատգամավորների օժանդակությամբ է Դումանյանից ազատվելու ծրագիրը հաջողել:
Վերոնշյալ ստորագրահավաքը, ճիշտ է, այն ժամանակ Դումանյանի՝ պաշտոնից ազատելու համար բավարար հիմք չի եղել, բայց վարչապետ Փաշինյանի մոտ նստվածք է թողել այն իմաստով, որ ՔՊ-ի մի շարք պատգամավորներ դժգոհ են Դումանյանից»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրն ու ընդգծեց, որ, փաստորեն, Թագուհի Ղազարյանն ու նրա յուրայինները վերջապես կարողացել են հասնել իրենց նպատակին, ու «սուպերնախարարի» տիտղոսն այժմ Անդրեասյանինն է:
Նա, ի դեպ, Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում