13 12 2022

«Բաց նյարդ» և անվտանգային խնդիր. «Փաստ»

«Բաց նյարդ» և անվտանգային խնդիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներում գնալով ավելի ու ավելի հաճախակի են անդրադարձներ կատարվում հետխորհրդային երկրներում, մասնավորաբար Հայաստանում ներքին ուժերի կողմից հակառուսականության ալիքների ինտենսիվացման ու արևմտյան ազդեցության ակտիվության դրսևորումներին: Փորձագետների համոզմամբ, այս հանգամանքն ինքնին ցույց է տալիս, որ գործ ունենք «բաց նյարդի» հետ, քանի որ Ռուսաստանում վերոնշյալ ակտիվացումներն առաջին հերթին կապում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Առավել ևս, որ հակառուսական ակցիաների ժամանակ ծածանվում է նաև Ուկրաինայի դրոշը:


Ռուսական լրատվամիջոցները հատուկ շեշտում են այն հանգամանքը, որ արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներն ու քաղաքական ուժերը ահռելի փողեր են ստանում Արևմուտքից: Ի մասնավորի, վերջերս լրատվամիջոցներում նշվեց, որ նման ֆինանսավորում ունեցող հիմնական 40 ՀԿներից 15-ին (ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 33 միլիոն դոլար) տարեկան ներարկվում է 1-2 միլիոն դոլար, մյուսները ստանում են 200 հազարից մինչև 1 միլիոն դոլար: Մյուս կողմից՝ հատուկ ուշադրություն է դարձվում այն խնդրին, որ նշյալ ուժերի ներկայացուցիչները կանգնած են Փաշինյանի կողքին, ավելին՝ նրանցից ոմանք ներգրավված են վարչապետին կից ստեղծված իբր արտախորհրդարանական քաղաքական ուժերին ներկայացնող ինչ-որ մարմնի կազմում:

Այս ամենը անհանգստության առիթ է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև հենց Հայաստանում:Ինչպես մեզ հետ զրույցում նշում էին հայաստանցի մի քանի քաղաքագետներ, ներկայում գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ, որտեղ, ուզենք թե չուզենք, Հայաստանի ու Ռուսաստանի շահերը կենսական կարևորության հարցերում համընկնում են, և վերոնշյալ դրսևորումները, առավել ևս, երբ Հայաստանի իշխանությունների «դաբրոն» ունեն, ստանում են վտանգավոր բնույթ և ունեն անվտանգային լուրջ բաղադրիչ:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ