«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեին մինչ այս պահը չի հաջողվում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող գտնել, թեպետ անցած շաբաթվանից փնտրտուքների մեջ են եւ մոտ 100 մարդու են հարցաքննել: Ընդամենը երկու անձի ցուցմունքը կարող է «եղանակ» փոխել։
Խոսքը բժշկականի նախկին ռեկտոր 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանի մասին է, ում մարդիկ գիտեն որպես կաթողիկոսի բժիշկ, եւ ում շաբաթ օրը ձերբակալելուց եւ մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակեցին՝ 40 մլն դրամ գրավ կիրառելով, ինչպես նաեւ՝ արհկոմիտեի այն շրջանի նախագահ Մարթա Սիմոնյանի։
Մեզ ասացին, որ երկուսն էլ Աշոտյանի դեմ ցուցմունք չեն տվել, գոնե այնպիսի ցուցմունք, որ կարողանան Աշոտյանին ձերբակալել, եւ քննչականն այս ուղղությամբ այլ միջոցներ է փորձում ձեռնարկել։
Հիշեցնենք․ քրեական գործի «հիմքը» 2015 թվականի դեպքերն են, ԵՊԲՀ-ն Իշխան Սաղաթելյանին պատկանող՝ Սեւանի ափին գտնվող հանգստյան տանը գույքը ձեռք է բերել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ դա դատախազությունը ներկայացնում է որպես հափշտակություն։ Հարցաքննվել է նաեւ Իշխան Սաղաթելյանի հայրը, ով խնդրո առարկա գույքի սեփականատերն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը