«Իրավունք» թերթը գրում է. «Տեւական ժամանակ իշխանության կողմից քաղաքական հետապնդումների ենթարկված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը առողջական խնդիրներով պայմանավորված` հրաժարականի դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները դադարեցվել են: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց փաստաբան Հովհաննես Չամսարյանի հետ:
- Ալեքսանդր Ազարյանն այլեւս դատավոր չէ, եւ սա նշանակում է, որ ՀՀ-ում, առնվազն քրեական գործերով արդարադատությունն իրականացվելու է թերի: Ալեքսանդր Ազարյանն այդ դատական համակարգի վերջնականապես չկործանման միակ հույսն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը